Վնասվել է 20 կամուրջ, հարյուրավոր քաղաքացիներ շարունակում են զրկված մնալ ջրից, հոսանքից, գազից. նախարար

Լոռիում ու Տավուշում ջրհեղեղի հետևանքով մոտ 20 կամուրջ է վնասվել, այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Նրա խոսքով՝ դրանք համայնքային են, տեղական, տարբեր նշանակության, նաև՝ հետիոտնային։

«Սրանց մեջ խոշոր են Սանահին թաղամասի կամուրջը, Ախթալայի կամուրջը, Այրումի կամուրջը, Քարկոփի կամուրջ, Շնողինն ու Խաշթառակինը։ Հատկապես Ախթալայի ու Քարկոփի կամուրջների վնասման հետևանքով յոթ բնակավայր Ալավերդիի հետ կապ չունի, հիմա այնտեղի մատակարարումներն իրականացվում են լեռնային անտառապատ հատվածի ճանապարհով, որն ընթացքում բարեկարգում ենք»,- ասաց նա։

Սանոսյանի խոսքով՝ լուրջ վնանսեր կան նաև ջրային ենթակառուցվածքներում՝ ջրագծեր, պոմպակայաններ ու այլ ենթակառուցվածքներ, որոնց մի մասը դեռ ջրածածկ է։

«Վնասների հետևանքով մի շարք բնակավայրեր ջրամատակարարումից զրկվել են, որոշ տեղերում ստիպված են եղել նաև մատակարարումը դադարեցնել, որպեզի ջրի որակի հետ կապված խնդիրներ չառաջանան։ Դիլիջանում մասնակի է վերականգնվել, ջրի հետ կապված գլխավոր խնդիրն Ախթալայում է, որտեղ ջրատար մեքենայով ենք ջուր տեղափոխում, կամ 5-6 լիտրանոց տարրաներով»,- ասաց նախարարը։

Շուրջ 17 հազար բաժանորդ հոսանք չի ունեցել, հիմա նրանցից 600-ի մոտ է, որ հոսանք չկա, հիմնականում Ալավեդիում է ու Սանահինում։

19 հազար բաժանորդ գազ չի ունեցել, նրանցից 18 հազար 600-ինը վերականգնվել է։

Ճանապարհների մասով հիմնական մեծ վնասներ են կրել Մ4 և Մ6 միջպետական ճանապարհները:

վ«Մ4 ճանապարհն ունի 10 վնասված հատված, որոնցից հատկապես 5-ը բավական խոշոր են. Դիլիջանից Իջևան հատվածում է հիմնականում: Մ6 ճանապարհը 43 հատվածով է վնասված: 43-ից 5-ում ճանապարհից ոչինչ չկար. ամբողջ հատվածը վնասվել էր: Այդ 5 հատվածից 4-ը վերականգնել ենք, 5-րդի ուղղությամբ նոր աշխատանքներ են տարվում: Ճանապարհը նաև ջրածածկ էր Նոյեմբերյանից դեպի Բագրատաշեն հատվածում, ինչի հետևանքով 1 օր մաքսակետը չաշխատեց. հետագայում ջրի մակարդակը նվազեց, ճանապարհը կարողացանք մաքրել. հիմա Մ6-ի այդ հատվածն անցանելի է, մնացած հատվածը Վանաձորից դեպի Ալավերդի և դեպի Այրում երթևեկության համար փակ է»,- ասաց նախարարը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print