«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության կնքման ներկա հնարավորությունը չպետք է բաց թողնվի։ Հայ ժողովուրդն իր ապագան պետք է տեսնի ոչ թե դրսում «հեքիաթներ» կարդացողների, այլ այն հարևանների մեջ, որոնց հետ նա ապրում է դարերով, պետք է հասկանա և համարձակորեն անի այն, ինչ իրեն պետք է»։
Այդ մասին Իզմիրում «Efes-2024» զորավարժությունների շրջանակում անցկացվող «բարձրաստիճան դիտորդի օր» միջոցառման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։