Օրինապահ հարկ վճարողների կյանքը հնարավորինս անհրաժեշտ է պարզեցնել. Բադասյան

ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագրի տրամադրման կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով, օրինապահ հարկ վճարողների կյանքը հնարավորինս անհրաժեշտ է պարզեցնել, զերծ պահել ավելորդ հսկողությունից և վարչարարությունից, փոխարենը ռիսկերի կառավարման համակարգի միջոցով հարկային վարչարարություն և մաքային վարչարարություն իրականացնել ավելի ռիսկային ոլորտներում և ռիսկային հարկ վճարողների մոտ:

Բադասյանը հիշեցրել է, որ հարկային օրենսդրությամբ արդեն նմանատիպ համակարգ գործում է և օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող սուբյեկտներին տալիս է մի շարք առավելություններ, օրինակ՝ ԿԲ-ի կանոնակարգերով նախատեսված է վարկի տրամադրման համար ավելի ցածր ռիսկայնություն: Նախատեսված է, որ ԱԱՀ-ի վերադարձի առավելագույն ժամկետն է ավելի կրճատ նման հարկ վճարողների համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print