Ալավերդու պարենի կուտակման կենտրոնում ենք։ Այն անընդհատ համալրվում է և անընդհատ բացթողում է արվում բեռնատարներով` ըստ հասցեների։ Այս մասին տեղեկացնում է պատգամավոր Արեն Մկրտչյանը։
«Սիրելի հայրենակիցներ, շահառուները հազարավոր են։ Եթե կլինեն մարդիկ, որոնք որևէ կարիք ունեն, և մեզ հետ կապ չեն հաստատել, տեղեկատվություն տվեք մեզ։
Օգնեք մեզ` ձեր կարիքները հասցնելով մեզ, և դրանք արագ կկարգավորվեն»,- ասվում է պատգամավորի գրառման մեջ։