Իրանը զորավարժություններ կանցկացնի այս անգամ Թուրքիայի հետ սահմանին

Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է, որ զորավարժություններ կանցկացնի երկրի հյուսիս-արևմուտքում` Թուրքիայի հետ սահմանին։ Այս մասին տեղեկանում ենք իրանական Mehr լրատվական կայքից։

Փոխանցված տեղեկության համաձայն՝ զորավարժություններն անց են կացվում Պասվեհ և Պիրանշահր շրջաններում, հիմնականում արվում են գիշերային ժամերին ռազմական գործողությունների ժամանակ ստորաբաժանումների մարտական պատրաստությունը բարձրացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի ԻՀՊԿ ցամաքային ուժերը  զորավարժություններ մեկնարկեցին Արաքս գետի հովտում, Արևելյան Ատրպատական ու Արդեբիլ նահանգների հյուսիսում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print