Հայտնաբերվել է ապօրինի սևահող տեղափոխող 3 բեռնատար

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ Հանրապետության տարբեր մարզերում ԲԸՏՄ տեսուչներն իրականացրել են հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման կանխարգելմանն ուղղված վերահսկողական լայնամասշտաբ միջոցառումներ։

«Շուրջօրյա ստուգայցերի ընթացքում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում հայտնաբերվել է անօրինական սևահող տեղափոխող 3 բեռնատար։

Երևան-Սևան ավտոմայրուղու տարբեր հատվածներում «SHACMAN», «ԶԻԼ», «ՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներն առանց համապատասխան թույլտվության ապօրինի տեղափոխել են ընդհանուր՝ 32.5խմ սևահող։

Բեռնատարները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ։

Իրավախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության։

Հիշեցնենք, որ ՎԻՎՕ-ի հոդված 54․4-ով հողերի պահպանության կանոնները խախտելը՝ հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը չկուտակելը, չպահպանելը, ոչ արդյունավետ և ոչ նպատակային օգտագործելը, ապօրինի տեղափոխելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 50.000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 100.000 դրամի չափով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print