Մենք անում ենք հնարավորը՝ ձեր երջանկության համար․ Քաջարանի քաղաքապետը շնորհավորել է երեխաներին

Քաջարանի քաղաքապետը շնորհավորական ուղերձ է հղել երեխաների իրավուքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ․

Իմ փոքրիկ բարեկամներ,

սրտանց շնորհավորում եմ ձեզ` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

Այսօր ձեր տոնն է, միևնույն ժամանակ հիշեցում, որ մենք՝ ավագներս, պատասխանատու ենք ձեր ճակատագրերի նկատմամբ:

Մենք անում ենք հնարավորը՝ ձեր երջանկության համար, որպեսզի դուք մեծանաք անհոգ, ապահով, լավ կրթություն ստանաք և դառնաք մեր երկրի լիիրավ քաղաքացիներ: Հենարան տալով ձեզ` սովորեցնում ենք լինել բարի, տեսնել գեղեցիկը, գնահատել ազգային և համամարդկային արժեքները:

Ձեզ պաշտպանելով մենք մեր հնարավորություններն այնպես ենք օգտագործում, որ ձեր յուրաքանչյուր օրը լինի բազմազան ու գունագեղ, գորովանքով ու քնքշանքով լի:

Առանձնահատուկ շնորհավորում եմ հանուն հայրենիքի մարտիրոսված մեր քաջորդիների երեխաներին` այս ջերմ ու գեղեցիկ տոնի կապակցությամբ և բոլոր երեխաներին մաղթում առողջություն, ընտանեկան ջերմություն, ուժեղ և ապահով հայրենիք:

Թող անկեղծ ժպիտն ու սերը հարատևեն ձեր կյանքում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print