Միասին մենք կարող ենք շատ ավելիին հասնել. Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ։ Այս մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից։

«Խնդրում եմ, ընդունեք շնորհավորանքներ ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և ուժ՝ ձեր ժողովրդին ծառայելու բարձր առաքելությունը կատարելու համար: Դուք փորձառու քաղաքական գործիչ եք և տարիների ընթացքում բազմիցս համոզվել եք, որ միջազգային հարաբերություններում ամենաճշգրիտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է։ Իսկ այն միշտ անսխալ մեզ ցույց է տվել մերձեցման և համագործակցության ուղին։ Եթե մենք գնանք այս ճանապարհով, եթե գնանք մեր փառապանծ նախնիների դարավոր ավանդույթներով, ապա միասին կկարողանանք հասնել շատ ավելիին»,- ասվում է շնորհավորանքում։

«Ես ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը մի շարք հարցերի շուրջ, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային և ինտեգրացիոն հարթակներում, խաղաղություն և բարգավաճում ձեր ընտանիքին և բարեկամներին», – նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print