Իրանի ԱԳՆ հայտարարությունը զորավարժությունների վերաբերյալ

Իրանը զորավարժությունների անցկացման մասին ծանուցել է հարևան պետություններին․ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին իր ամենաշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զորավարժությունները, որոնք տեղի են ունենում Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում, ուղղված չեն Հարավային Կովկասում հարևան երկրների դեմ, փոխանցում է SputnikԱրմենիան՝ հղում անելով է ISNA գործակալությանը։

«Մեր զինված ուժերի զորավարժությունները տարածաշրջանում ուղղված չեն որևէ հարևան պետության դեմ (Հարավային Կովկասում)… նրանք, ովքեր պետք է Իրանի զորավարժությունների անցկացման մասին ծանուցում ստանային, արդեն ստացել են այն և դեռ կստանան»,-ասել է Կանաանին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Իրանի ԻՀՊԿ-ն ցամաքային ուժերի զորավարժություններ է արել Ադրբեջանի սահմանին՝ Արաքս գետի շրջանում։ Իսկ հոկտեմբերի 23-ից զորավարժություններ է անցկացնում Թուրքիայի հետ սահմանին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print