Խաղաղության համաձայնագիրը կվերափոխի Հարավային Կովկասը և Ադրբեջանի դերը տարածաշրջանում. Բայդեն

Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը կվերափոխի Հարավային Կովկասը և արմատապես կփոխի Ադրբեջանի դերը տարածաշրջանում։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ուղղված ուղերձում:

«ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այդ ձգտմանը։ Մենք պարտավոր ենք ապագա սերունդներին ցույց տալ, որ խաղաղությունն ու բարգավաճումն են մեր ուղենիշները», – ասված է ուղերձում, որն ընթերցել է ԱՄՆ Պետքարտուղարության էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Հարի Քեմիանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print