ԵԱՏՄ էներգետիկ ոլորտում անհրաժեշտ են որակական փոփոխություններ. Մհեր Գրիգորյան

ԵԱՏՄ տնտեսական ցուցանիշներն աճում են, բայց ընդհանուր շուկաների ձևավորման համար, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում, անհրաժեշտ են որակական փոփոխություններ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Բելառուսի Նեսվիժ քաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ:

«ԵԱՏՄ զարգացման կարևորագույն գործոնը ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման հարցն է։ Ակնկալում ենք կառուցողական մոտեցում գործընկերների կողմից, որը թույլ կտա չեզոքացնել առկա մի շարք անհամապատասխանությունները և առաջընթաց արձանագրել եվրասիական տարածքում ինտեգրման հայեցակարգում ամրագրված առանցքային սկզբունքների իրականացման գործնական քայլերի շրջանակներում», – ասել է նա:

Գրիգորյանը հավելել է, որ իր առաջին տասնամյակի ավարտին ԵԱՏՄ-ն զգալիորեն մոտեցել է դրական տնտեսական ցուցանիշներով, «սակայն հիմնական նպատակը՝ ընդհանուր շուկայի ձևավորումը, կախված է ոչ այնքան անդամ պետությունների փոխադարձ առևտրի ծավալային ցուցանիշներից, որքան դրա որակական բնութագրերից»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print