Այսօր՝ հունիսի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի գերեզմանատան հարևանությամբ ավտոմեքենա է կայանված, որի մոտ էլ տղամարդու այրված դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, դրսում էլ՝ ավտոմեքենայի մոտ, տղամարդու կիսամոխրացած դի:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 68-ամյա Արմենակ Պ.-ն է: