ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, թե Հայաստանը պետք է ԱՀԿ-ում բարձրացնի Թուրքիայի և Վրաստանի նավահանգիստների հասանելիության հարցը։
Նրա խոսքով, ԱՀԿ կանոնների համաձայն՝ դեպի ծով մուտք ունեցող պետությունները պետք է անարգել իրենց նավահանգիստները հասանելի դարձնեն այն երկրներին, որոնք նման ելք չունեն։ Պապոյանն ասել է, թե Վրաստանն ու Թուրքիան թեև անդամակցում են ԱՀԿ-ին, սակայն պատշաճ կերպով չեն պահպանում կանոնները։ «Այսուհետ այս հարցը պետք է դառնա տնտեսական օրակարգի առանցքային հարցերից մեկը, որի համար պետք է վերաձևակերպել դիվանագիտական կորպուսի աշխատանքը»,- ասել է նա։