Հայաստանի 16 դպրոցում ներդրվել է «Արհեստական բանականություն» դասընթաց. ԿԳՄՍ նախարար

Հայաստանում նախորդ տարի մասնավորի հետ համագործակցությամբ 16 դպրոցում ներդրվել է «Արհեստական բանականություն» դասընթաց: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարն ընդգծեց կրեդիտային համակարգի ներդրման կարեւորությունը ավագ դասարաններում, որի շրջանակներում դպրոցների կրեդիտները ճանաչվում են բուհերի կողմից:

«Այս շրջանակում նաև մասնավորի հետ համագործակցությամբ 16 դպրոցներում «Արհեստական բանականություն» դասընթաց ենք ներդրել: Այս իմաստով մեր երկիրն աշխարհում առաջին երկրներից մեկն է, որ արդեն դպրոցական մակարդակում նման ծրագիր ունի»,-ասաց նախարարը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print