Հունգարիան առաջին անգամ գազ է գնել Ադրբեջանից և Թուրքիայից

Հունգարիան շարունակում է դիվերսիֆիկացնել իր մատակարարումները՝ նվազեցնելու կախվածությունը ռուսական գազից։ Այդ մասին ասել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն Բաքվի էներգետիկ ֆորումի շրջանակում ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ երկրի տարեկան գազի սպառումը կազմում է 9-10 միլիարդ խորանարդ մետր, որից միայն 1,5 միլիարդ խորանարդ մետրն է արտադրում հենց Հունգարիան։

«Ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու համար աշխատանքներ են տարվել և տարվում Ադրբեջանից, Թուրքիայից և Կատարից գազ գնելու ուղղությամբ»,- նշել է նախարարը։ Նա նաև ընդգծել է, որ Հունգարիան այս տարի առաջին անգամ գազ է գնել Ադրբեջանից և Թուրքիայից։

Պետեր Սիյարտոն հավելել է, որ Կատարում բանակցությունները շարունակվում են, և մոտ ապագայում այդ ոլորտում համաձայնություն ձեռք կբերվի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print