«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես զգուշացնում է, որ համացանցում և սոցիալական ցանցերում կրկին գործում են անհայտ անձանց կողմից ստեղծված կեղծ կայքեր ու հարթակներ, որոնք քաղաքացիներին առաջարկում են շահույթ ստանալ ընկերության «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու» միջոցով։
««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն քաղաքացիներից դրամական միջոցների ներգրավման գործառույթներ չի իրականացնում, ընկերության ներդրումային ծրագրերի իրագործման կամ բնական գազի առուվաճառքի հետ կապված կոմերցիոն առաջարկներ չի ներկայացնում։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործունեությանն առնչվող տեղեկատվությունը հրապարակվում է բացառապես ընկերության պաշտոնական հարթակներում։
Ստորև ներկայացված է կեղծ հարթակի օրինակը, որի հետ ընկերությունը որևէ առնչություն չունի»,- ասված է հաղորդագրության մեջ։