Գործարար Ռուբեն Վարդանյանը, ով հրաժարվելով ՌԴ քաղաքացիությունից՝ տեղափոխվել է Արցախ, իսկ օրերս էլ ընդունեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկը` պետնախարարի պաշտոնում աշխատելու, վերջին օրերին ինտենսիվ հանդիպումներ է ունենում քաղաքական-հասարակական տարբեր շրջանակների հետ։ Նա առանձին հանդիպումներ է ունենում, այցելում է կառավարության ոլորտային պատասխանատուներին՝ նախարարներին, հանդիպում նախարարությունների ղեկավար կազմի հետ: Արցախի մեր աղբյուրները կարծում են, որ Վարդանյանը քննություն է վերցնում կառավարության անդամներից, որ հետագայում հասկանա՝ ում հետ է աշխատելու, ում է «կտրելու» և փոխելու: Իսկ որ փոփոխություններ լինելու են, դա հաստատ է։ Ի դեպ, արդեն հայտնի է, որ Վարդանյանը պետնախարարի պաշտոնում կնշանակվի նոյեմբերի 4-ին։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։