Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հայտնել են, որ 2-րդ հարկից վայր ընկնելու հետևանքով «գանգուղեղային տրավմա, պոլիտրավմա» ախտորոշմամբ ծնողների կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան Կոտայքի մարզի բնակիչ 8-ամյա Մ․ Գ․-ն է, ում առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 18։10-ի սահմաններում Մ.Գ․-ն իրենց տան 2-րդ հարկում գտնվող բաց պատուհանի ցանցի պոկվելու հետևանքով վայր է ընկել, որի հետևանքով էլ ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա», այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։