ԱՄՆ-ն թույլ չի տա Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Կրեմլին և Մոսկվային: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք թույլ չենք տալիս հարվածներ հասցնել 200 մղոն (մոտ 322 կմ) դեպի Ռուսաստանի խորքը և չենք թույլատրում հարվածներ հասցնել Մոսկվային և Կրեմլին», – հայտարարել է նա:
Բայդենը հավելել է, որ ամերիկյան զենքը թույլատրվում է կիրառել ուկրաինական սահմանի մոտ՝ մյուս կողմից կոնկրետ թիրախներին հարվածներ հասցնելու համար։