ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են Սյունիքի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մասին։ Մասնավորապես՝
Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Կապան քաղաքի Շահումյան փողոցում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա կնոջ և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։