Կոպիրկինը շուտով կվերադառնա Հայաստան. Գալուզին

ՌԴ դեսպանը խորհրդակցություններից հետո շուտով կվերադառնա Հայաստան, հարաբերությունների խզման մասին խոսք չկա։ Այս մասին РИА Новости -ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Կենտրոնից դեսպանին խորհրդակցությունների կանչելը սովորական դիվանագիտական ​​պրակտիկա է։ Հենց այս պրակտիկայի շրջանակներում է խորհրդակցության կանչվել Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը։ Մենք անցկացրել ենք այս խորհրդակցությունները։ Ըստ այդմ, կարծում եմ, որ շատ շուտով կարելի է սպասել, որ Սերգեյ Պավլովիչը կվերադառնա Երեւան և կվերսկսի իր պարտականությունները»,- ասաց նա։

Պատասխանելով երկրների միջև հարաբերությունների մակարդակի անկման մասին հարցին՝ նա նշեց, որ «այդ մասին բացարձակապես խոսք չկա»: «Դեսպանին կանչել են խորհրդակցության, նրան հետ չեն կանչել։ Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են, ռազմավարական գործընկերներ»,- հավելեց նա։ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալի խոսքով՝ «կան հակասություններ, բայց դա չի նշանակում, որ մենք իջեցնում ենք մեր հարաբերությունների մակարդակը»։

Նշենք, որ մայիսի 24-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print