Ակտիվիստները Հարավային Կորեայից Հյուսիսային Կորեա են ուղարկել օդապարիկներ՝ լցված 2,000 մեկ դոլարանոց թղթադրամով, 5,000 ֆլեշ կրիչով՝ K-pop երաժշտությամբ և ֆիլմերով, ինչպես նաև 200,000 թռուցիկ՝ ընդդեմ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի:
Այսպես են արձագանքել տեղի ակտիվիստները նրան, որ վերջերս Հյուսիսային Կորեան գոմաղբով և աղբով լի օդապարիկներ էր ուղարկել հարևան երկիր: Այս մասին հայտնում է North Korea News-ը՝ հղում կատարելով հենց ակտիվիստներին։
Ակցիան իրականացրել է «Ազատ Կորեայի համար մարտիկներ» կազմակերպությունը։ Այն գլխավորում է Պակ Սան Հակը, որը ժամանակին փախել է ԿԺԴՀ-ից. նրան օգնում են այլ էմիգրանտներ: Ընդհանուր առմամբ, ասոցիացիան արձակել է տասը մեծ փուչիկ, դրանք ուղարկվել են սահմանամերձ գոտուց։