Տնտեսվարողները պարտավոր կլինեն շինության մուտքերն ապահովել տեսահսկման համակարգերով

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, որով որով նախատեսվում է մի շարք կազմակերպությունների և տնտեսավարողների համար սահմանել պարտականություն` շինության մուտքը և բոլոր կողմերը դրսից ապահովվելու տեսահսկման համակարգերով։

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հայտնել է, թե առաջարկվում է նաև շտապօգնության մեքենաների և ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղևորասրահները ևս ապահովվել տեսահսկման համակարգերով:

Նախատեսվում է նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներում առկա ցանցային համալրում, ինչը կնպաստի 24/7 ռեժիմով իրավիճակին տեղյակ լինելուն: Դա հնարավորություն կտա նախականխող ընթացքներ իրականացնել:

Արփինե Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են անձանց իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիների անձնական տվյալների պահպանությանը, անձնական տվյալների պաշտպանության գործակալության եզրակացությանը:

ՆԳ նախարարի տեղակալը պատրաստակամություն է հայտնել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում շարունակել քննարկումներըհասկանալու համար ներդրված երաշխիքները բավարա՞ր են, թե` ոչ, և թե ինչ գործիքակազմ է անհրաժեշտ ավելացնել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print