Սպասվում է անձրեւ եւ ամպրոպ

Հանրապետության տարածքում հունիսի 8-12-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։

Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 8-ին և 9-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

Երևանում հունիսի 8-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print