Հայ-թուրքական կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպման վայրի կամ ժամանակահատվածի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ Infoteka24-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով Թուրքական Sabah թերթի հրապարակումը առ այն, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում։
«Առաջիկայում նախատեսվում է երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում` քննարկելու հուլիսին ձեռք բերված երկու պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Այդ համաձայնագրերը վերաբերում են ապրանքների ուղիղ օդային փոխադրումների մեկնարկին և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացմանը»,-ասել է Հունանյանը։