Ֆրանսիայի նախագահը ցրում է Ազգային ժողովը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է ֆրանսիացիներին ու հայտարարել խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, ցրելու մասին:

«Ես այս երեկո ցրում եմ Ազգային ժողովը: Շուտով ես կստորագրեմ նոր խորհրդարանի ընտրություն անցկացնելու մասին հրամանագիր, որի առաջին փուլը կանցկացվի հունիսի 30-ին, իսկ երկրորդը՝ հուլիսի 7-ին»,- հայտարարել է Մակրոնը:

Ավելի վաղ նոր խորհրդարանի ընտրություն նշանակելու կոչով հանդես էր եկել Եվրախորհրդարանի ընտրությունում Ֆրանսիայում հաղթանակած «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Ժորդան Բարդելան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print