Մեկնարկել է ոչ ռազմավարական միջուկային ուժերի վարժանքների երկրորդ փուլը․ Ռուսաստանի և Բելառուսի զինվորականները կմշակեն այդ զենքի մարտական կիրառման նախապատրաստությունը՝ հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
«Զորավարժությունների ընթացքում կմշակվեն Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների համատեղ պատրաստման հարցերը ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական կիրառման համար»,- ասել են գերատեսչությունում:
Նշվում է, որ զորավարժությունների նպատակը «Միութենական պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անվերապահ ապահովմանը» պատրաստ լինելն է: