ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ հայտնել է գերատեսչության խոսնակ Մեթյու Միլլերը։
Բլինքենը նշել է, որ Միացյալ Նահանգները և այլ երկրների ղեկավարներ կաջակցեն նախագահ Բայդենի ներկայացրած համապարփակ առաջարկին, որը կհանգեցնի Գազայում անհապաղ հրադադարի, բոլոր պատանդների ազատ արձակման և մարդասիրական օգնության զգալի և կայուն աճի՝ ամբողջ Գազայում բաշխելու համար:
Պետքարտուղարության խոսնակի տվյալով՝ Բլինքենն ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը։
«Պետքարտուղարը վարչապետին տեղեկացրել է հետկոնֆլիկտային շրջանի պլանավորման շարունակական դիվանագիտական ջանքերի մասին՝ ընդգծելով այդ ջանքերի կարևորությունը ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների համար երկարաժամկետ խաղաղություն, անվտանգություն և կայունություն ապահովելու համար: Բլինքենը նաև ընդգծել է հակամարտության տարածումը կանխելու կարևորությունը»,- ասված է ԱՄՆ դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ: