Իրանն և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու

Ադրբեջանի և Իրանի բանակները հունիսի 12֊ին միասնական զորավարժություն են անցկացնելու, հայտարարում են Ադրբեջանի ՊՆ-ից։

Զորավարժությունները տեղի կունենան անձնակազմի, ռազմական տեխնիկայի, ավիացիոն տեխնիկայի և անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ։

Նշվում է, որ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա մարտավարական զորավարժությունները միաժամանակ անցկացվելու են նաև Իրանի տարածքում՝ իրանական բանակի համապատասխան ուժերի և միջոցների ներգրավմամբ, նշել են հանրապետության Պաշտպանության նախարարությունում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print