Պուտինի նախաձեռնությամբ Փաշինյանը կհանդիպի Ալիևին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն Ռուսաստանում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի՝ հանդիպելու Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ, տեղեկությունը փոխանցում է SputnikԱրմենիան։

«Այո՛, իմ տեղեկություններով` նա կմեկնի, ենթադրում եմ, որ այն (հանդիպումը,–խմբ.) կկայանա»,- ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստանում կայանալիք եռակողմ հանդիպմանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print