Եվրո 2024-ին մասնակցող թիմերի հայտացուցակներում ընդգրկված ֆուտբոլիստներից ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունեն անգլիացի Ջուդ Բելինգհեմն ու ֆրանսիացի Կիլիան Մբապեն։
Նրանց տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 մլն եվրո։
Այս ցուցանիշով երրորդ տեղում է անգլիացի Ֆիլ Ֆոդենը՝ 150 մլն եվրո տրանսֆերային արժեքով (ըստ Transfermarkt-ի), չորրորդը մեկ այլ անգլիացի Բուկայո Սական է` 140 մլն եվրո։
Լավագույն հնգյակը եզրափակում է գերմանացի Ֆլորիան Վիրցը՝ 130 մլն եվրո տրանսֆերային արժեքով։
Ընդհանուր առմամբ՝ լավագույն տասնյակում 5 ֆուտբոլիստ ներկայացնում է Անգլիան։