Ուկրաինան և ԱՄՆ-ն անվտանգության համաձայնագիր կստորագրեն

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի՝ հունիսի 13-ին, Իտալիայում G7-ի ղեկավարների հանդիպման շրջանակներում անվտանգության համաձայնագիր կստորագրեն։ Այս մասին չորեքշաբթի՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Ակնկալվում է, որ, որպես համաձայնագրի մաս, Միացյալ Նահանգները պարտավորվում է երկարաժամկետ աջակցել Ուկրաինային․ ասել է Սալիվանը: «Ստորագրելով այս համաձայնագիրը՝ մենք նաև ազդանշան կուղարկենք Ռուսաստանին մեր վճռականության մասին։ Եթե Վլադիմիր Պուտինը կարծում է, որ կարող է հաղթահարել Ուկրաինային աջակցող կոալիցիային, ապա նա սխալվում է»,- հավելել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print