Սեպտեմբերի 25-ին կայացած Սիսիանի համայնքի ավագանու համամասնական ընտրություններում մանդատ ստացած 3 քաղաքական ուժերի ներկայացուցիչները շարունակում են ներկայացնել ինքնաբացարկի դիմումներ։
Aravot.am-ի փոխանցմամբ երեկ հոկտեմբերի 25-ին կայացած թիվ 34 ԸԸՀ-ի արտահերթ նիստի օրակարգում կրկին ինքնաբացարկ ներկայացրած թեկնածուների հարցն էր։ Այսպիսով, «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակում գրանցված 42 թեկնածուից 38-ը մանդատից հրաժարվել են։ 4 հոգի մանդատ ստացած ավագանու անդամներ են, որոնք ինքնաբացարկի մասին դիմումները պետք է ներկայացնեն համայնքի ղեկավարին։
«Աշխատանք եւ Արդարություն» դաշինքի 62 թեկնածուից, բացի մանդատ ստացած 5 անդամից, եւս 5 անդամ դեռ բացարկի դիմում չեն ներկայացրել։ «Մեկ Հայաստանի»՝ 39 թեկնածուից 36-ի գրանցումը եւս ուժը կորցրած է ճանաչվել․ 3-ից՝ 2–ը մանդատ ստացած անդամներն են։