Կրեմլը հույս ունի շարունակել դաշնակցային հարաբերությունները Երևանի հետ. Պեսկով

Ռուսաստանը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ, և ակնկալում է, որ երկրների միջև հարաբերությունները կշարունակվեն գործընկերության և դաշնակցային հունով՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք կշարունակենք աշխատել մեր հայ ընկերների հետ, կհստակեցնենք նրանց դիրքորոշումը: Իհարկե, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մեկնաբանելու հարցին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print