Այսօր՝ հունիսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Հարթաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel Zafira» և «Mitsubishi Fuso» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: