Ադրբեջանը Հունաստանի գազի հիմնական մատակարարներից է

Մինչև տարեվերջ Ադրբեջանը նախատեսում է Հունաստան արտահանել 1,2 միլիարդ խորանարդ մետր գազ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը՝ տնտեսական, արդյունաբերական և տեխնոլոգիական ոլորտներում Ադրբեջանի և Հունաստանի միջև համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստում։

Անցյալ տարի Հունաստանի կարիքների 18%-ը ծածկվել է Ադրբեջանից արտահանվող գազով։ 3,5 տարվա ընթացքում Եվրոպա արտահանված 36,8 միլիարդ խորանարդ մետր գազից ավելի քան 3,6 միլիարդ խորանարդ մետրը կամ 10%-ը ստացվել է Հունաստանից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print