Դատարանը մեղավոր ճանաչեց Վազգեն Մանուկյանին և դատապարտեց 400 հազար դրամ տուգանքի



Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ տեղի ունեցավ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը։ Այս մասին տեղեկանում ենք Վազգեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից։ Դատարանը մեղավոր ճանաչեց Վազգեն Մանուկյանին և դատապարտեց տուգանքի 400 հազար դրամի չափով։

Վազգեն Մանուկյանի շահերի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը հայտնեցին, որ կբողոքարկեն դատավճիռը։ Պաշտպանները պահանջում են արդարացման դատավճիռ։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print