Խաղաղության պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև կկնքվի մինչև տարեվերջ․ Փաշինյան

Փաշինյանը հույս ունի, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումն ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները

Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև այս տարեվերջ։

«Ես և կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրենք, որ այն իրատեսական լինի։ Մենք հույս ունենք, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումն ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները։ Եթե հաշվի առնենք, որ Պրահայում պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այն տեղի է ունենալու 1991-ի սահմանների հիման վրա, ապա այն կարող է իրատեսական լինել, քանի որ այդ սահմանները հայտնի են»,–ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև երկխոսությանը` վարչապետը նշեց, որ այն շատ կարևոր հանգամանք է ու Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության որոշակի մեխանիզմներ պետք է լինեն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print