Անահիտ Ավանեսյանը մասնակցել է արյունատվության ակցիային

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ արյուն են հանձնել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, «Յոլյան» արյունաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը: 

Ակցիային միացել են նաև տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ քաղաքացիներ և օտարերկրացիներ:

Անահիտ Ավանեսյանը զրուցել է նաև ԶԼՄ ներկայացուցիչների հետ և նշել, որ երկրի արյան պաշարները համալրելու կարիք միշտ կա, իսկ արյուն տալով ոչ միայն կյանք ենք փրկում, այլև արյունատվությունը բարենպաստ ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա: 

«Մենք պետք է հետևենք զարգացած երկրների օրինակներին, որտեղ անվարձահատույց դոնորության ցուցանիշները շատ բարձր են 80%-ից ավելի: Արյունատվության մշակույթը պետք է նոր մակարդակի հասցնենք, ինչին կնպաստի Արյան բանկի նոր շենքի կառուցումը ժամանակակից լաբորատոր ու բժշկական սարքերով»,- նշել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր դոնորներին ժամանակ հատկացնելու և մարդասիրական քայլ կատարելու համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print