ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է ներկայացրել Բելառուսի ԱԳՆ խոսնակի մեկնաբանության առնչությամբ

Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»,- ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել էր ՀՀ վարչապետի հայտարարությանը, նշել՝ հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին։ Գերատեսչությունից հայտնել էին, թե թե «հարգում են հայ ժողովրդին և մաղթում են այնպիսի ղեկավարություն, որը կմտածեր երկրի ապագայի և բարեկեցության մասին»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print