Վրաստանում 1 օրում 4 երկրաշարժ է գրանցվել

Վրաստանում ևս երկու երկրաշարժ է տեղի ունեցել. 4,4 և 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երրորդ և չորրորդ երկրաշարժերը տեղի են ունեցել հունիսի 16-ի երկրորդ կեսին՝ հյուսիսում գտնվող Օնի քաղաքից 7 և 12 կմ հեռավորության վրա։ Զոհեր և ավերածություններ չկան։

Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը հաղորդել էր, որ Օնի քաղաքի մոտ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկատվության համաձայն՝  էպիկենտրոնը գտնվել է Օնի քաղաքից 4 կմ հարավ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։

Յոթ րոպե անց նույն տարածքում 4 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում էր գրանցվել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print