ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես շրջանի հյուսիս-արևելքում մոլեգնում են անտառային հրդեհները, գրեթե 5 հազար հա մակերեսով տարածված հրդեհների պատճառով իշխանությունները ստիպված են եղել տարհանել ավելի քան 1,2 հազար մարդու: Տեղեկությունը հայտնում է նահանգի հրշեջ ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհը սկսվել է Interstate 5 (I-5) մայրուղու մոտակայքում՝ Հորման քաղաքի մերձակայքում, որը գտնվում է Լոս Անջելեսից մոտ 100 կմ հյուսիս-արևմուտք:
Իշխանությունները նախօրեին մարդկանց տարհանել էին Հանգրի Վելի հանգստյան գոտուց, քանի որ կրակը արագորեն տարածվում էր հյուսիսից հարավ:
Հրդեհի դեմ պայքարում են հակահրդեհային գծեր կառուցելով։ Տեղում աշխատում է ավելի քան 300 փրկարար, իսկ օդից ցամաքային ծառայություններին օգնում են ինքնաթիռներն ու ուղղաթիռները: