Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 18-19-ը բարեկամական պետական այցով կմեկնի Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, այնուհետև՝ Վիետնամ։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«ԿԺԴՀ Պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընի հրավերով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականի հունիսի 18-19-ը բարեկամական պետական այցով կմեկնի Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն», – ասված է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Այնուհետև՝ հունիսի 19-20-ը Պուտինը պետական այցով կմեկնի Վիետնամ։
«Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի հրավերով 2024 թվականի հունիսի 19-20-ը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն», – հաղորդել է Կրեմլը: