ԱԺ-ում քվորում չունենք, գրանցվել է 34 պատգամավոր: Այդ մասին Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նշենք, որ «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագծի քննարկմանը ներկա է եղել միայն ընդդիմությունը:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու հունիսի 17-ին օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ այսօր՝ ժամը 18:30-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում է «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը։