Ֆրանսիան շարունակում է ամրապնդել պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ․ Լըկորնյու

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն նշել է, որ ջերմ և արդյունավետ հարաբերություններ ունի Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

«Մենք շարունակում ենք ամրապնդել մեր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ։ Նոր կարևոր իրադարձություն է CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագրի ստորագրումը»,- X-ի իր էջում գրել է Լըկորնյուն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print