Հունիսի 22-ին Դիլիջան քաղաքում կմեկնարկի արդեն ավանդույթ դարձած 2-րդ Հայ-վրացական մշակութային-խոհանոցային «Միմինո» փառատոնը։ Փառատոնի ընթացքում մասնակից հայկական և վրացական թիմերը կմրցեն՝ իրենց տաղավարներում պատրաստելով և ներկայացնելով երկու երկրների ազգային խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը, իսկ մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվեն երկու երկրների երգն ու պարը, երաժշտությունն, արվեստի գործերն ու արհեստագործական արտադրանքը։
Այս ամենը տեղի կունենա փառատոնի հիմնական 4 գոտիներում․
- Հայկական և Վրացական ուտեստների պատրաստման և ներկայացման գոտի
- Արվեստի և արհեստագործական արտադրանքի ներկայացման գոտի
- Երաժշտական-գեղարվեստական մասի ներկայացման գոտի
- Մրցութային հանձնաժողովի / դատավարական գոտի:
Փառատոնի վերջում կամփոփվեն մրցույթի արդյունքները և կշնորհվեն պարգևներ հաղթողներին։
«Միմինո» հայ-վրացական մշակութային և խոհանոցային փառատոնը կազմակերպվում է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։