Ահաբեկչություն Իրանում․ զոհվել է 20 մարդ

Հոկտեմբերի 26-ին Իրանի Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում երեք անհայտ անձ կրակ էին բացել քաղաքացիների ուղղությամբ։

Գրոհի հետեւանքով զոհվել Է 20 մարդ, մի քանի տասնյակը վիրավորվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Մեհր» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իշխանության ներկայացուցիչներին:

«Իրանի իշխանությունների տվյալներով՝ հոկտեմբերի 26-ին, օրվա երկրորդ կեսին երեք զինված մարդիկ ներխուժել են Շահ-Չերահ դամբարան եւ սպանել առնվազն 20 մարդու, մեծ թվով մարդիկ վերքեր են ստացել»,-գրում Է գործակալությունը:

Նշվում Է, որ անվտանգության ուժերի աշխատակիցները երկու զինյալի են ձերբակալել հարձակմանը մասնակցելու կասկածանքով, երրորդը դեռեւս ազատության մեջ Է: Գործակալության տվյալներով՝ հարձակումը կատարել են ահաբեկիչները, որոնք օգտվել են վերջերս երկրում տեղի ունեցած անկարգություններից, ահաբեկչություն կատարելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print