Իրանում երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորնեի թիվն աճել է

Իրանի Ռազավի Խորասան նահանգի Քաշմիր շրջանում տեղի է ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, վիրավորումներ ստացել՝ ավելի քան 120-ը։ Այս մասին հայտնում է Mehr-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Իրանի հյուսիսարևելյան Ռազավի Խորասան նահանգի իշխանությունները երեքշաբթի օրը հայտնել են, որ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել տեղական ժամանակով ժամը 13:24-ին: Տեղի իշխանությունները ազգային հեռուստատեսությանը հայտնել են, որ երկրաշարժից անմիջապես հետո տարածաշրջան է ուղարկվել փրկարարական և որոնողական խումբ՝ հավելելով, որ 120 վիրավորներից 35-ը տեղափոխվել են հիվանդանոց՝ երկրաշարժի ժամանակ ստացած վնասվածքները բուժելու համար:

Հաղորդվում է, որ երկրաշարժը վնասել է հիմնականում կիսավեր շինությունները: Հրապարակվել են նաև կադրեր երկրաշարժի վայրից։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print