Հայաստանը նոր աշխատատեղերի հարցում ռեկորդ է սահմանել

Հայաստանում 2021թ-ի սեպտեմբերի համեմատ ավելացել են 33 մլրդ 430 մլն դրամով կամ 23.5 տոկոսով։

2022թ-ի սեպտեմբերին ունեցել ենք 691 087 աշխատատեղ, որը մեր նախորդ ռեկորդից ավել է 10 000–ով։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

Վարչապետի խոսքով սա նոր ռեկորդ է ՀՀ աշխատանքային վիճակագրության մեջ, իսկ նախորդ ռեկորդը գրանցվել էր 2022թ-ի հունիսին` 681 050 աշխատատեղ։

Անդրադառնալով աշխատավարձերին Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում 2021թ-ի սեպտեմբերի համեմատ ավելացել են 33 մլրդ 430 մլն դրամով կամ 23.5 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում հավաքագրված եկամտային հարկի ցուցանիշն ավելացել է 5 մլրդ 351 մլն դրամով կամ 17.6 տոկոսով։

Այս փոփոխությունների արդյունքում ՀՀ միջին աշխատավարձն 2022թ-ի սեպտեմբերի դրությամբ անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ ավելացել է 35 769 դրամով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print