Եվրո-2024. Մրցաշարային դրությունն առաջին տուրից հետո

Գերմանիայում անցկացվող Եվրո-2024-ում ավարտվեցին խմբային փուլի առաջին տուրի հանդիպումները։

A խմբում առաջատարներն են Գերմանիան ու Շվեյցարիան, B խմբում՝ Իսպանիան ու Իտալիան։ C խմբում առաջատարը Անգլիան է` 3 միավորով, Դանիան ու Սլովենիան ունեն 1-ական միավոր։

D խմբում հաղթանակ են տոնել Ֆրանսիան ու Նիդերլանդները։ E խմբում 3-ական միավոր ունեն Ռումինիան ու Սլովակիան, F խմբում՝ Թուրքիան ու Պորտուգալիան։

Խմբերից 1/8 եզրափակիչ դուրս կգան առաջին երկու թիմերն ու լավագույն արդյունքով երրորդ տեղ գրաված 4 թիմերը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print